-
07.10.2020|
16:43
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
-
07.10.2020|
16:36
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ և իր համերաշխությունն է հայտնում այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին:
-
07.10.2020|
09:53
Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
-
06.10.2020|
22:11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը, տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
06.10.2020|
21:54
Մեծ Բրիտանիան և Կանադան կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում և շրջակա տարածքներում։
-
06.10.2020|
21:46
Հայաստանի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար:
-
06.10.2020|
16:32
Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:
-
06.10.2020|
16:27
Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:
-
06.10.2020|
16:22
Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որտեղ աներկբա դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար՝ ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
-
06.10.2020|
15:50
Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների 9-րդ օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ։